Մատչելիության հղումներ

Լայվ բլոգ. բախումներ շփման գծի ողջ երկարությամբ

Ապրիլի 1 լույս 2-ի գիշերվանից շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում:

16:44 3.4.2016

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ «ապատեղեկատվություն» որակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը:

«ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում», - նաև ասված է հաղորդագրությունում:

Մանրամասներն՝ այստեղ:

16:32 3.4.2016

Վրաստանի խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Թբիլիսիում Սարգսյան-Ալիև հրատապ հանդիպում կազմակերպել՝ բանակցելու խաղաղության համար։

Մանրամասներն՝ այստեղ:

16:31 3.4.2016

Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի հարավային հատվածում կիրառել է «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ԼՂ ՊՆ պաշտոնյան՝ չցանկանալով հրապարակել իր անունը:

Զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

16:02 3.4.2016

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

Մանրամասներն՝ այստեղ։

15:54 3.4.2016

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

15:51 3.4.2016

15:51 3.4.2016

15:38 3.4.2016

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու երեխաների՝ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է։

Մանրամասներն՝ այստեղ:

15:38 3.4.2016

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Մանրամասներն՝ այստեղ:

15:37 3.4.2016

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 6-ին իր նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, տեղեկացրել է Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը:

Մանրամասներն՝ այստեղ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG