Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ամեն ինչ կանի՝ միջազգային մարմինների ուշադրությունը հրավիրելու համար


Արման Թաթոյան, Հայաստանի օմբուդսմեն
Արման Թաթոյան, Հայաստանի օմբուդսմեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտել է հայկական բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա ադրբեջանական զինուժի հարձակումները:

«Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են, որ ենթակա են դատապարտման և պատժման միջազգային իրավունքի ողջ խոստությամբ՝ առանց որևէ բացառության: Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը: Քաղաքացիական բոլոր անձինք և, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում են առանձնակի պաշտպանության տակ»,- տարածած հաղորդագրությունում նշում է օմբուդսմենն ու շարունակում՝

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետևողական ուսումնասիրություն՝ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմինների ուշադրությանը ներկայացնելու և պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG