Մատչելիության հղումներ

Թեժ բախումներ շփման գծի ողջ երկարությամբ. ԼՂ ՊԲ


Այս պահի դրությամբ Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին»,- նշված է հայտարարությունում։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG