Միացյալ Նահանգները մտադիր են թեթևացնել Իրանի հետ բիզնես գործարքներում դոլարի կիրառման սահմանափակումները, հաղորդում են «Ասոշիեյթեդ փրես» և «Ռոյթերզ» գործակալությունները՝ հղում տալով Սպիտակ տան մոտ կանգնած անանուն աղբյուրին:
Թեև միջուկային բանակցությունների արդյունքում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանվել են, սակայն բանկերի վրա դրված սահմանափակումների հետևանքով Թեհրանը չի կարողանում օգուտ քաղել ստեղված հնարավորություններից: