Բելգիայի իշխանությունները որոշել են Ֆրանսիային արտահանձնել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին։
Չորս ամիս փախուստի մեջ գտնվելուց հետո մարտի կեսերին Բելգիային ի վերջո հաջողվեց ձերբակալել 26-ամյա երիտասարդին:
Աբդեսլամ Սալահի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը ցանկանում է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ: Ֆրանսիայի արդարադատության նախարարության փոխանցմամբ, արտահանձնումը տեղի կունենա 10 օրերի ընթացքում։