Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը Ատլանտյան խորհրդի հրավերով գտնվում է Վաշինգտոնում։
Կուսակցության փոխանցմամբ, Հովհաննիսյանը խորհրդում ներկայացրել է Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով:
«Հովհաննիսյանը շարունակելու է վաշինգտոնյան շփումները Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով», - ասված է հաղորդագրությունում: