Մատչելիության հղումներ

Հինգ տարի է հարկավոր Պալմիրան վերականգնելու համար


Պալմիրա
Պալմիրա

Սիրիայի Թանգարանների և հնությունների վարչության տնօրեն Մամուլ Աբդուլքարիմը ասել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից ավերակների վերածված հնագույն Պալմիրա քաղաքը վերականգնելու համար հինգ տարի կպահանջվի:

Նրա խոսքով, Պալմիրայի ազատագրումից մեկ օր անց փորձագետներն արդեն գնահատում են վնասների չափերը։

«Եթե մենք ունենանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատումը, հինգ տարի կպահանջվի վերականգնելու «Իսլամական պետության» կողմից վնասված կամ ոչնչացված կառույցները», - ասել է Աբդուլքարիմը՝ հավելելով. - «Լանդշաֆտն ընդհանուր առմամբ լավ վիճակում է, մենք ավելի վատ էինք պատկերացնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG