Մատչելիության հղումներ

Հռոմի պապը դատապարտել է աշխարհում տեղի ունեցող բռնությունները


Հռոմի պապը՝ այսօրվա ուղերձի ժամանակ, 27-ը մարտի, 2016թ.
Հռոմի պապը՝ այսօրվա ուղերձի ժամանակ, 27-ը մարտի, 2016թ.

Այսօր Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության ավանդական ուղերձում դատապարտել է աշխարհում տեղի ունեցող բռնությունները։ Urbi et Orbi՝ «Քաղաքին և աշխարհին» ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր հավատացյալներին՝ Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է փախստականների հարցին և հորդորել է կաթոլիկներին «անտեսելու փոխարեն օգնել ավելի լավ ապագա որոնող մարդկանց` տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր փախչում են պատերազմներից, սովից, թշվառությունից և սոցիալական անարդարությունից»։ Հռոմի պապը նաև խիստ դատապարտել է Բրյուսելի ահաբեկչությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG