Մատչելիության հղումներ

«ՀՀ ԶՈւ-ն և ԼՂ ՊԲ-ն անցել են ադրբեջանական կողմի զսպման գործողությունների». ՊՆ


ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ ադրբեջանական կողմը, «ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները»:

«ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների»,- հայտարարում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նովրուզի և Սուրբ Զատկի տոներին հրադադարը խստորեն պահպանելու կոչեր հնչեցրել էին ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան և Մինսկի խմբի համանախագահները, նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

«Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂ Պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից»,- ասված է ՊՆ-ի հայտարարությունում։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ուրբաթ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG