Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Գևորգ Սաֆարայանի կալանքի ժամկետը երկարացնելով 1.5 ամսով և մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
«Մեր կարծիքով՝ գործի դատաքննություն տեղի չունեցավ, ամեն ինչ ձևական էր, արտաքին քննության պատրանք էր: Բոլոր փաստաթղթերը, որ փորձեցինք ներկայացնել՝ չընդունվեց դատավորի կողմից», - դատական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ շարունակելով, - «Առանց որևիցե հիմքի, այն հիմնավորմամբ, որ մեկ այլ քաղաքացի, պարզվել է, որ ոտքով հարվածել է մեկ այլ ոստիկանի․․․ ու դրա համար Գևորգը պետք է մեկուկես ամիս կալանքի տակ մնա․ իրար հետ կապ չունեցող հանգամանքներ»:
Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։