ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր համերաշխությունն է հայտնում Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներում հանրային մասնակցության ապահովմանն ուղղված գործընթացին:
Պլատֆորմը հայտարարում է, որ անդամ կազմակերպությունների առցանց քվեարկության արդյունքում միանում է ՀՀ Ընտրական օրենսգրքի հետ կապված 5 կարևորագույն պահանջների վերաբերյալ մի շարք ՀԿ-ների կողմից կազմված հայտարարությանը:
ՀԿ-ները, հիշեցնենք, պահանջում են հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, մաքրել ընտրացուցակները, ԱԺ ընտրությունները անցկացնել համամասնական ընտրակարգով՝ բացառելով տարածքային և վարկանիշային ցուցակների կիրառումը, քվեարկության ողջ գործընթացը տեսանկարահանել, ներդնել ընտրողներին մատնահետքով նույնականացման կամ մատների թանաքոտման համակարգ: