Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել վարչապետի պաշտոնը


Ուկրաինական խորհրդարանի խոսնակ Վոլոդիմիր Հրոյսմանը պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, եթե իրեն նման առաջարկություն արվի:

Մարտի 23-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել խորհրդարանին առաջիկա շաբաթվա ընթացքում հաստատել նոր կառավարության կազմը և իշխող կոալիցիայի փլուզման հետևանքով ծագած քաղաքական ճգնաժամը:

Գործող վարչապետ Արսենիյ Յացենյուկը, մինչդեռ, հրաժարվում է հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG