Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին չորս ժամ տևողությամբ բանակցություններ են վարել Մոսկվայում: Քերրին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումն «արդյունավետ» էր:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը, ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած զինված միջամտության, պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի նկատմամբ:
Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի արևելքում իրական հրադադար հաստատելու, ինչպես նաև Ուկրաինայում ռուս լրագրողների սպանելու մեղադրանքով մարտի 22-ին Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադիա Սավչենկոյի հարցը:
Քերրին նշել է, որ Պուտինի հետ քննարկել են նաև Սիրիայի հակամարտության քաղաքական հանգուցալուծում գտնելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու հարցը: