Ոստիկանությունը հաստատում է, որ աշխատանքներ է իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռում ռումբի առկայության մասին մամուլում տարածված տեղեկատվությունը ստուգելու համար։
«Տեղեկատվությունը ստուգվում է։ Ոստիկանության և այլ կառույցների համապատասխան ստորաբաժանումները տեղում աշխատանքներ են իրականացնում։ Այս պահին այսքանով բավարարվենք, եթե նոր բան լինի կհայտարարենք», - հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։
«Զվարթնոցի» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ օդանավակայանն այս պահին աշխատում է իր բնականոն հունով։ «Օդանավակայանը նորմալ աշխատանքային վիճակում է», - ասաց Աբրահամյանը։