Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին Մոսկվայում է


Ջոն Քերրին դուրս է գալիս Մոսկվայում վայրէջք կատարած ինքնաթիռից, 23-ը մարտի, 2016թ․
Ջոն Քերրին դուրս է գալիս Մոսկվայում վայրէջք կատարած ինքնաթիռից, 23-ը մարտի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր մեկնել է Մոսկվա: Մարտի 24-ին նախատեսված են նրա հանդիպումները Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ: Պետքարտուղարի բանակցությունների օրակարգի ամենաառաջնային հարցերը վերաբերում են Սիրիային և Ուկրաինային:

Այսօր Քերրին հանդիպելու է Մոսկվայում գտնվող՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Վերջինս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ արդեն բանակցություններ է վարել: Շտայնմայերը հույս է հայտնել, որ Ռուսաստանում դատապարտված՝ ուկրաինացի օդուչու Նադեժդա Սավչենկոյի համար մարդասիրական լուծում կգտնվի:

Իսկ Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու համար նա կողմերին կոչ է արել պահպանել Մինսկի համաձայնագրի պայմանները, զգուշացնելով հնարավոր լարվածության մասին: Սերգեյ Լավրովն, իր հերթին, Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է Մինսկի համաձայնությունների իրականացումը ձախողելու մեջ: Նա ասել է, որ խաղաղ կարգավորման ճանապարհի հիմնական խոչընդոտը Կիևի անգործությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG