Մատչելիության հղումներ

Շապիկի գրության համար ազատազրկված եգիպտացին դուրս է եկել բանտից


Տեսարան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից
Տեսարան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից

Երկու տարվա ազատազրկումից հետո Եգիպտոսի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել 20-ամյա Մահմուդ Մուհամեդ Հուսեինին։

Նա մեղադրվում է երկրում արգելված կազմակերպությանն անդամակցելու, անօրինական երթերին մասնակցելու մեջ։

Հուսեինը ձերբակալվել է 2014 թվականի հունվարի 25-ին։ Ձերբակալության պահին նրա հագին եղել է «պետություն՝ առանց խոշտանգումների» գրությամբ շապիկ և շարֆ՝ «25-ը հունվարի՝ հեղափոխություն» տարբերանշանով։

«Թեև ազատման որոշումը շատ մխիթարական է Հուսեինի և նրա ընտանիքի համար, սակայն դա չպետք է ստվեր գցի այն մեծ անարդարության վրա, որի միջով տղան անցել է։ Նա խղճի գերի է։ Նա չպետք է հայտնվեր բանտում շապիկի գրության համար։ Եգիպտոսի իշխանությունները պետք է հանեն մեղադրանքները», - ասել է «Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրի գրասենյակի ներկայացուցիչ Մագդալենա Մուղրաբին։

Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները պետք է հետաքննություն սկսեն, քանի որ Հուսեինը պնդում է, որ բանտում խոշտանգումների է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG