Սահմանված ժամանակացույցով շարունակվում է ծառերի սանիտարական էտը, այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը՝ նշելով, որ արդեն իսկ էտվել է շուրջ 8 հազար ծառ:
Ավետիսյանի խոսքով, առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում և առավել արդյունավետ կազմակերպվեն ծառատունկի և շաբաթօրյակի աշխատանքները: