Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ․ Ղազախստանի ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին


Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները հայտարարել են, որ Ղազախստանում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների անցկացման չափանիշներին:

«Ղազախստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները բավարարելու համար, թեև որոշ առաջընթաց է արձանագրվել», - այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ի ընտրությունների դիտարկման հատուկ համակարգող Մարիետա Թիդեյը:

Նախնական տվյալներով՝ մարտի 20-ին անցկացված ընտրություններում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «Նուր Օթան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 82.1 տոկոսը, իսկ Նազարբաևի դաշնակից ևս երկու կուսակցություն հաղթահարել է խորհրդարանի ստորին պալատում մանդատներ ստանալու համար սահմանված 7 տոկոսի նվազագույն շեմը:

Ղազախստանի անկախացումից՝ 1991-ի դեկտեմբերից սկսած՝ այդ երկրում անցկացված որևէ ընտրություն չի համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG