Մատչելիության հղումներ

Աբդեսլամը հայտարարել է, որ պատրաստվում էր պայթեցնել իրեն «Ստադ դը Ֆրանս»-ում


Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալը հայտարարել է, որ ծրագրում էր պայթեցնել իրեն «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, սակայն փոխել է միտքը։ Այս մասին Սալահ Աբդեսլամը երեկ ասել է բելգիացի հետաքննիչներին։

Ուրբաթ օրը ձերբակալված մարոկացուն և ևս մեկ անձի «ահաբեկչությանը մասնակցելու» համար մեղադրանք է առաջադրվել։

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում մարզադաշտի, սրճարանների ու համերգասրահի վրա հարձակումների հետևանքով 130 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG