Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարներն ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատում են դիրքորոշումը՝ Ղրիմի բռնակցման համար պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների պահպանման և ՄԱԿ-ին նույնպես նման գործողությունների մղելու հարցում:
Եվրամիությունը Ղրիմի բռնակցման երկրորդ տարելիցի կապակցությամբ հայտարարում է, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումը և մնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքի կողմնակից:
Այսօր նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ: