«Մենք կատարել ենք բոլոր պահանջները Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ասել է, թե Ուկրաինան իրականացրել է անհրաժեշտ բարեփոխումները, և ինքը մյուս ամիս կարող է երաշխավորել, որպեսզի երկրի քաղաքացիներին տրվի առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունք։