Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հաղթել է ամերիկացի Հիկարո Նակամուրային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսպիսով հայաստանցի գրոսմայստերը հավաքեց 4 միավոր և մրցաշարի առաջին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կորյակինի հետ:
Արոնյանը հավակնորդների մրցաշարի նախորդ տուրում սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Ֆաբիո Կառուանայի հետ:
Ռուսաստանի մայրաքաղաքում մարտի 11-29-ը անցկացվող մրցաշարին մասնակցում են ութ գրոսմայստերներ, մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: