Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրենքը


Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չգանձելու օրինագիծը։

Նախքան քվեարկությունը, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը հորդորեց՝ նախ լուծել մինչև այդ գանձված ԱԱՀ-ի հարցը․ - «Սա՝ մեկ: Երկրորդ՝ ասում ենք՝ լուծեք ապրանքային քանակության հարցը․ ինչո՞ւ եք այլանդակում օրենքը կիսատ-պռատ ընդունելով»։

Օրենքն ընդունվեց ձայների 103 կողմ, 0 դեմ,1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG