Առնվազն 15 մարդ մահացել, երկու տասնյակը վնասվածքներ են ստացել Պակիստանում, երբ կառավարության աշխատակիցների տեղափոխող ավտոբուսում ական է պայթել:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբներին աջակցող խմբավորումը՝ հայտարարելով, որ դա վրեժ էր օրեր առաջ 13 զինյալների մահվան դատապարտելու համար: