Մատչելիության հղումներ

Հակաահաբեկչական գործողություններ Բրյուսելում․ մի զինված անձ սպանվել է


Բելգիա - Ոստիկանները հակաահաբեկչական գործողության ժամանակ, Բրյուսել, 15-ը մարտի, 2016թ․
Բելգիա - Ոստիկանները հակաահաբեկչական գործողության ժամանակ, Բրյուսել, 15-ը մարտի, 2016թ․

Բրյուսելում հակաահաբեկչական գործողության ժամանակ մի զինված անձ է սպանվել:

Բելգիայի դատախազությունը հայտնել է, որ երբ ոստիկանները երեկ փորձել են խուզարկելու համար մուտք գործել մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող մի բնակարան, «մեկ կամ մի քանի անձ անմիջապես կրակ են բացել»: Ժամեր անց ոստիկանությունը գրոհել է շենքը, սպանվել է «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված մի կասկածյալ:

Գործողության ժամանակ, որն առնչություն ունի անցած տարվա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած՝ 130 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակումներին, չորս ոստիկան է վիրավորվել:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը այսօր հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, ոստիկանները որոնում են փախուստի դիմած երկու անձի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG