Մատչելիության հղումներ

ՔԿ․ Հանրաքվեին այլոց փոխարեն քվեարկելու փաստերով քրգործերից 30-ը ուղարկվել է դատարան


2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերից 33-ով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, քրեական գործերը՝ 36 մեղադրյալի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։ Նշված քրեական գործերից 30-ը՝ 33 մեղադրյալի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված քրեական գործերով տարբեր ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար մեղադրանք առաջադրված 36 անձանցից 15-ը քաղաքացիներ են, 21-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որոնցից 5-ը՝ ՏԸՀ նախագահ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG