Մատչելիության հղումներ

Ռուսաստան. Ծայրահեղականներին ռմբահարելու համար Սիրիայում բավարար ուժեր են մնացել


Վիկտոր Բոնդարև, արխիվ
Վիկտոր Բոնդարև, արխիվ

Ռուսաստանի տիեզերական-օդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը, դիմավորելով Սիրիայից վերադարձած ռուսական օդանավերի առաջին խմբին, հայտարարել է․ - «Ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու համար սիրիական բանակը, կոալիցիան և ընդդիմությունը բավարար ուժեր ունեն»:

Մինչ այդ՝ այսօր վաղ առավոտյան ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովն էլ հայտարարել էր, որ «ահաբեկիչներին հարվածներ հասցնելը կշարունակվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG