Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավանություն է տվել Մայր Թերեզային սրբադասելու առաջարկին:
Կալկաթայում ծավալած մարդասիրական իր գործունեությամբ հայտնի Հռոմի կաթոլիկ եկեղեցու միանձնուհուն սրբադասելու արարողությունը տեղի կունենա առաջիկա սեպտեմբերի 4-ին:
Ավելի վաղ Կաթոլիկ եկեղեցին երկրորդ հրաշք է ճանաչել Մայր Թերեզայի աղոթքներով 35-ամյա բրազիլուհու գիտականորեն անբացատրելի բուժումը:
1910 թվականին ալբանական ընտանիքում ծնված Ագնես Գոնջա Բոյաջիուն երկար տարիներ աշխատել Է Կալկաթայում, որտեղ էլ հիմնել է «Գթասրտության օրդեն» կազմակերպությունը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։
Բարեգործական առաքելությունը ներկայումս 400 մասնաճյուղ ունի աշխարհի 11 երկրներում:
Մայր Թերեզան իր ամբողջ կյանքը նվիրել է աղքատներին և հիվանդներին: Իր բարեգործությունների համար 1979 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Նա մահացել է 1997 թվականին՝ 87 տարեկան հասակում:
2003 թվականին Հովհաննես Պողոս երկրորդ պապի նախաձեռնությամբ Մայր Թերեզան երանելի է հռչակվել: