Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: