Երեկ Կոտ դ’Իվուարում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 16 մարդ է սպանվել:
«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող զինյալները հարձակում են գործել այդ երկրի ծովափնյա հանգստավայրերից մեկի վրա:
BBC-ն հաղորդում է, որ այդտեղ իրենց հանգիստն անցկացնում էին հիմնականում զբոսաշրջիկներ արևմտյան երկրներից:
Պաշտոնական հաղորդումների համաձայն, հարձակվողները վնասազերծվել են: