Մատչելիության հղումներ

Sky News-ը ԻՊ 22 հազար աջակիցների մասին փաստաթղթեր է ձեռք բերել


Sky News բրիտանական հեռուստակայանը հայթայթել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի 22 հազար աջակիցների ինքնության մասին փաստաթղթեր, այդ թվում հեռախոսահամարներ և ընտանիքներին վերաբերող տվյալներ։

Ըստ Sky News-ի` ցուցակում ընդգրկված են «Իսլամական պետության» ներկա և նախկին աջակիցների անձնական տեղեկություններ։ Ընդհանուր հաշվով այդ ցանկում կան 51 պետությունների քաղաքացիներ։

Բրիտանիայի ներքին և և արտաքին գործերի նախարարությունները դեռ չեն արձագանքել հեռուստաընկերության հրապարակմանը։

Հաղորդվում է, որ այդ տեղեկությունները պարունակվել են Աբու Համեդ անվամբ մարդուն պատկանող հիշողության կրիչում։ Համեդը «Սիրիական ազատ բանակ» կառույցի անդամ էր, ով միացել է «Իսլամական պետությանը», բայց հիասթափվել և լքել է դրա շարքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG