Մատչելիության հղումներ

Կրեմլն անթույլատրելի է համարում Եվրախորհրդարանի կոչերը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլն անթույլատրելի է համարում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի գործի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Եվրոպական խորհրդարանի կոչերը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ուկրաինացի զինվորականի նկատմամբ դատական գործընթացը շարունակվում է ռուսական գործող օրենսդրության շրջանակում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է:

Հարցին, թե եղե՞լ են արդյոք դիմումներ Սավչենկոյին Ուկրաինայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու հետ փոխանակելու համար, Պեսկովն արձագանքել է, թե տեղյակ չէ:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Սավչենկոյի փոխանակման հարցի շուրջ բանակցություններ չեն ընթացել և չեն ընթանա մինչև դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG