Մատչելիության հղումներ

Իրանը բալիստիկ հրթիռներ է փորձարկել


Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, թե զորավարժությունների շրջանակում երկրի զինված ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են փորձարկել:

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արձակումները կատարվել են երկրի տարածքում տեղակայված բունկերներից: Փորձարկումները պետք է «ցուցադրեն Իրանի զսպող ուժը, ինչպես նաև Իսլամական հեղափոխությանը, պետության ինքնիշխանությանն ու երկրին ուղղված սպառնալիքներին հակազդելու ունակությունը», ասված է հաղորդագրությունում:

Հունվարին ԱՄՆ-ը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ հենց հրթիռային ծրագրի պատճառով: Մինչ այդ՝ անցած աշնանը Իրանը կրկին բալիստիկ հրթիռներ էր փորձարկել, ինչը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է: Թեհրանը նոր պատժամիջոցներին կոշտ քննադատությամբ էր արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG