ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում մնում է վերակենդանացման բաժանմունքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունում։
«Վիճակը ծանր է։ Վերակենդանացման բաժանմունքում է»,- նշել է տեղեկատու ծառայության աշխատակիցը։
Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ ինֆարկտի կասկածներով, սակայն այդ ախտորոշումը չի հաստատվել այդ օրը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը: Ինստիտուտում հրաժարվել են Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակի մասին հստակ տեղեկություն հաղորդել: