Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ընդլայնեց Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հետևում է զորավարժությունների ընթացքին, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հետևում է զորավարժությունների ընթացքին, արխիվ

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, պատժամիջոցների ցանկում են հայտնվել ևս 16 ֆիզիկական անձ և 12 ընկերություններ: Որոշումն ընդունվել է Փհենյանի կողմից միջուկային վերջին փորձարկումներից և հրթիռի արձակումից հետո:

Բրյուսելը Հյուսիսային Կորեայի դեմ այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց դեռևս 2006 թվականին:

Մարտի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացված փաթեթ ընդունեց: Նոր սահմանափակումները ենթադրում են Հյուսիսային Կորեա ուղարկվող և այնտեղից դուրս եկող բեռների պարտադիր ստուգում, այդ երկրին զենքի և թեթև սպառազինությունների վաճառքի ու մատակարարման արգելք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG