Մատչելիության հղումներ

Քրգործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան փաստով


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ, այսօր փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Մարտի 1-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15:20-ից մինչև ժամը 15:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Մ.Սարգսյանն ինքնասպանություն է գործել: Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել խցի սանհանգույցում, որտեղ դատապարտյալն ինքնասպան է եղել` երկաթե ամրանից սպորտային հագուստի գոտիով կախվելու միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG