Մատչելիության հղումներ

Պետք է բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը. Էդուարդ Շարմազանով


Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:

ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դենիսենկոն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել է Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: ԱԺ փոխնախագահը վերընտրվել է միաձայն:

Էդուարդ Շարմազանովը նիստին հանդես է եկել ելույթով։ «Ահաբեկչության և այլատյացության սպառնալիքն ԱՊՀ տարածաշրջանում իրական է, և դա հարկավոր է գիտակցել: Ես կոչ եմ անում բոլորիս համատեղել մեր ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում և իսպառ բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը»,- ասել է նա։

ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ընդգրկված երկրներից ոչ բոլորն են դատապարտում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

«Մենք՝ ԱՊՀ ՄԽՎ անդամներս, պետք է հասցեական դատապարտենք բոլոր նրանց, ովքեր սերմանում են այլատյացություն: Նախորդ տարվա նոյեմբերին ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփող համատեղ մամլո ասուլիսին մասնակցում էր նաև մի պետություն, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ հրաժարվեց հանդես գալ որևէ մեկնաբանությամբ: Նման վարքագիծն անընդունելի է. ահաբեկչությունը մարտահրավեր է մեզ բոլորիս համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG