Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց, շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում», - ասված է հաղորդագրությունում: