Մատչելիության հղումներ

Հայաստանի և Շվեյցարիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կնքվեց


Փետրվարի 29-ին Ժնևում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Դիդիե Բուրկհալտերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG