Մատչելիության հղումներ

Բաքվում այսօր կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի բանակցությունները:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնական կայքէջը, հանդիպման ժամանակ նշվել է երկու պետությունների միջև էներգետիկ նախագծերի իրականացման բարձր մակարդակը, «Հարավային գազային միջանցք» նախագծի հաջող իրագործումը:

«Գոհունակություն արտահայտվեց էներգետիկ ոլորտի հետ նաև այլ բնագավառներ ընդգրկող համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ: Ընդգծվեց նաև, որ երկու երկրները հետագայում ևս կհամագործակցեն որպես ռազմավարական գործընկերներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG