Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ նախօրեին ևս կայացել էր հեռախոսազրույց երկու պետությունների ղեկավարների միջև։