Մատչելիության հղումներ

Հայկական գինիները և կոնյակները՝ Բենիլյուքսի երկրների շուկայում


Գինու փառատոն Հայաստանում, արխիվ
Գինու փառատոն Հայաստանում, արխիվ

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։

Հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 հազար շիշ գինի և 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։

Գործարար համաժողովը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական With Us ընկերությունը դիմել է խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների և կաշվե իրերի տեսականու։ Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպել հայկական գինիների ներմուծումը Բելգիա և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Այնուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամը Եվրամիությունում Հայաստանի առևտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է With Us-ի տնօրենի այցը Երևան, որի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» և «Նոյ» ընկերությունների հետ, ասված է հաղորդագրությունում:

Հայկական արտադրանքի վաճառքն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված ինտերնետային կայքի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG