Մատչելիության հղումներ

Նաղդալյան. «Եթե Գասպարիի հետ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, լավ գնահատական չեմ տա»


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

ԱԺ փոխնախագահը, սակայն, պնդում է՝ առնվազն երկու աղբյուրից տեղեկություն ունեն, որ սա քաղաքական հետապնդում չէ։

Մինչ երկու օր է լրատվամիջոցները, իրավապաշտպանները և պատգամավորները քննարկում են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ազատազրկումն ու հոգեբուժարանում հայտնվելը՝ բնութագրելով տեղի ունեցածը որպես քաղաքական հետապնդում, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հինգշաբթի երեկոյան հայտարարեց, որ եթե դա իսկապես այդպես է, լավ գնահատական չի տա:

«Եթե դա այդպես է, իսկապես լավ գնահատական չեմ տա, էլի եմ ասում՝ եթե դա այդպես է։ Բայց մենք տեղեկատվություն ստացանք՝ ոչ մեկ աղբյուրից, այլ՝ մի քանի, գոնե առնվազն երկու աղբյուրից, այն մասին, որ սա քաղաքական հետապնդում չէ, որ կա իրավական խնդիր, որ այդ իրավական խնդիրը բավական երկար ժամանակ շարունակվում է. մի քանի անգամ խնդիրներ են եղել չներկայանալու դատարան և այլն, և սա [կալանավորումը] սրա հետ է կապված», - երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նաղդալյանը։

Անդրադառնալով Գասպարիի՝ հոգեբուժարան տեղափոխվելու խնդրին, ԱԺ փոխնախագահը նշեց. - «Ինչ վերաբերում է հոգեբուժարանին, էլի եմ ասում, երեկ բոլորդ լսել եք շատ մանրակրկիտ բացատրությունը արդարադատության նախարարի, թե ինչի արդյունքում է պարոն Գասպարին հայտնվել տվյալ հաստատությունում»։

Վարդգես Գասպարին, հիշեցնենք, կալանավորվել է փետրվարի 19-ին։ Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Օրերս դատարանի որոշմամբ Գասպարին տեղափոխվել էր հոգեբուժարան՝ փորձաքննության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG