Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա տորթեր են նետել


Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի վրա անհայտ անձինք տորթեր են նետել կազմակերպության գրասենյակի մոտ։

«Միայն թե տեսնեիք ճանապարհին ինձ հանդիպած մարդկանց դեմքի արտահայտությունը։ Բայց դե հիմա էլ հիմնադրամում բոլորն ուզում են ինձ հետ սելֆի անել»,- «Ինստագրամ»-ում տեղադրելով տորթով շաղախված դեմքը պատկերող նկարը՝ գրել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը։

«Կրեմլն այնքան ուժեղ է, իսկ Պուտինի վարկանիշն այնքան բարձր է, որ միայն տորթերն են փրկում»,- հեգնել է Նավալնին։

Փետրվարի 9-ին էլ «Պառնաս» ընդդիմադիր կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովն էր դարձել տորթով հարձակման թիրախ. Մոսկվայում գտնվող ռեստորաններից մեկում անհայտ անձինք մոտեցել են քաղաքական գործչին և տորթը նետել դեմքին։

Նախկին վարչապետ, այժմ Կրեմլի քննադատ Կասյանովը նշել էր, որ նախքան տորթ նետելը հարձակվողները հանդիմանել են իրեն քաղաքական հայացքների համար: Ընդդիմադիր գործիչը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ իր կարծիքով, միջադեպը կապված է իր դիմումի հետ, որով նա խնդրել էր իշխանություններին հետաքննել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ «Ինստագրամ»-ում կատարած հրապարակումը, որում ինքը՝ Կասյանովը, և իր տեղակալը պատկերված են այնպես, կարծես զենքի թիրախում լինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG