Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Պուտինին շփոթել է Մեդվեդևի հետ


Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո
Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպմանը Ռուսաստանի նախագահին շփոթել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը։

Պուտինի հետ բացելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը՝ Լուկաշենկոն, դիմելով Ռուսաստանի նախագահին, ասել է՝ «Հարգելի Դմիտրի Անատոլևիչ», ապա անմիջապես ինքն իրեն ուղղելով շարունակել է՝ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ»։

«Իհարկե, չէ՞ որ բոլոր փողերն այնտեղ են»,- կատակել է Պուտինը՝ նկատի ունենալով, որ բյուջետային ֆինանսավորման քաղաքականությամբ զբաղվում է հենց Ռուսաստանի կառավարությունը։

Գագաթնաժողովի օրակարգում տնտեսական, արտաքին քաղաքական, ինչպես նաև դաշնակից երկրների հետագա զարգացմանն առնչվող հարցեր են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG