Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը փետրվարի 29-ից մարտի 2-ը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։
Եվրոպայի խորհրդի Բաքվի ներկայացուցչությունից «Թուրան» գործակալությանը փոխանցել են, որ Ագրամունտի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։