Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է բուքմեյքերական գրասենյակում սպանության գործով հետախուզվողը


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է բուքմեյքերական գրասենյակում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող Կարեն Շահինյանը։

2015 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թվականին ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

«Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983 թվականին ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել միջպետական հետախուզում։ Ռուսաստանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ փետրվարի 18-ին Կարեն Շահինյանը Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է: Ներկայումս լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG