Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հումանիտար ճգնաժամից խուսափելու ծրագրեր է մշակում


Փախստականներ Եվրոպայում, փետրվար, 2016թ․
Փախստականներ Եվրոպայում, փետրվար, 2016թ․

Եվրամիությունը հայտարարել է, որ ծրագրեր է մշակում, որոնք թույլ կտան խուսափել հնարավոր հումանիտար ճգնաժամից, քանի որ Բալկաններում փախստականների համար սահմանները հատելու նոր սահմանափակումներ են մտցվում:

Երկու օր առաջ Մակեդոնիան արգելել է Աֆղանստանի քաղաքացիներին մուտք գործել երկիր՝ այն բանից հետո, երբ Ավստրիան վերահսկողություն նոր մեխանիզմներ ներդրեց:

Մինչ այդ, ծովով Իտալիա և Հունաստան ժամանող փախստականների թիվն օրեցօր ավելանում է:

Փախստականների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից ավելի քան 100 հազար փախստականներ են ժամանել Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG