«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:
Հիշեցնենք՝ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը երեկ հայտարարեց կուսակցության խոսնակի պարտականություններից հրաժարվելու մասին։