«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին:
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են գլոբալ անվտանգությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հայ-չինական փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
«Հովհաննիսյանը պաշտոնական հյուրին ներկայացրել է Հայաստանի ներհասարակական և արտաքին քաղաքական օրախնդիր մարտահրավերները, ինչպես նաև «Նոր Հայաստանի» ստեղծման ու փոխհարաբերությունների այդ ներուժի լիակատար իրականացման իր մոտեցումները», - ասված է հաղորդագրությունում: